Արտաքին 5 տարի առաջ - 09:15 04-03-2021

ԷՐԴՈՂԱՆ-ՄԱԿՐՈՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳՆ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է․ «ԱՅԼԵՎՍ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ ՉԿԱՆ»

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ։ Հաղորդում է ermenihaber.am-ը:

ՆԱՏՕ-ի անդամներ Ֆրանսիան և Թուրքիան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել։ Սակայն փետրվարին կողմերը հայտարարեցին երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնելու մասին։

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռուստակոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ համագործակցության ոլորտում առկա «լուրջ նախադրյալները» և հաստատել, որ ցանկանում են համերաշխ գործել անվտանգության և այլ հարցերում։

Հեռուստակոնֆերանսից հետո Ֆրանսիայի խորհրդարանական նիստում ելույթ ունեցած Լե Դրիանը հայտարարել է. «Այլևս վիրավորանքներ չկան, հայտարարություններն ավելի վստահություն ներշնչող են»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացվել ինչպես Միջերկրական ծովում հորատման աշխատանքների դադարեցման, այնպես էլ Թուրքիա-Հունաստան բանակցությունների վերսկսման վեաբերյալ։

Անդրադառնալով Լիբիայի, Իրաքի և Արցախի հիմնախնդիրներին՝ Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ հարաբերությունները խոցելի են, քանի որ տարաձայնությունների ցանկը շատ մեծ է, բայց մյուս կողմից, Ֆրանսիան Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ է ցանկանում։ Ֆրանսիացի պաշտոնյան, այնուամենայնիվ, շեշտել է, որ առայժմ միայն խոսքեր ու հայտարարություններ կան, մինչդեռ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք էլ արդեն հնարավորություն կտան որոշակի գնահատականներ տալ:

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ