Մամուլ 5 տարի առաջ - 10:15 27-02-2021

ՄԻ ՇԱՐՔ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ․ ՓԱՍՏ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իլհամ Ալիեւի հայտարարություններին Հայաստանից վերջապես արձագանքեցին: Բայց դա արվեց... ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից: «Նա (Ալիեւը-խմբ.) իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից հետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձեւով ստելու գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Ալիեւին որոշ ժամանակ առաջ կոշտ պատասխան էր տվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահը՝ մասնավորաբար ասելով. «Ալիեւը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա»:

Սա ուշագրավ է այն տեսակետից, որ հատկապես պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը երբեք չի հակադարձել Ալիեւին, որը հետեւողականորեն խայտառակ հայտարարություններ է անում ոչ միայն հենց Փաշինյանի, այլեւ Հայաստանի ու հայերի հասցեին:

Ավելին, մեր տեղեկություններով, նա ԱԳՆ-ին էլ թույլ չի տալիս արձագանքել: Ընդ որում, ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հարցում: Ի մասնավորի, մեր աղբյուրների փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի՝ Հայաստանում «պետական հեղաշրջման» փորձի դատապարտման, ինչպես նաեւ թուրք այլ պաշտոնյաների հայտարարություններին պետք է պատասխաներ ՀՀ ԱԳՆ-ն, նույնիսկ տեքստ է եղել կազմած, սակայն Փաշինյանն արգելել է տարածել փետրվարի 25-ին: Սա հերթական անգամ մեծ զայրույթ է առաջ բերել դիվանագիտական կորպուսում:

Ի դեպ, սա միակ պատճառը չէ, այնպես որ, ըստ մեր տեղեկությունների, դիվկորպուսի ներկայացուցիչների մեծ մասի համբերության բաժակը լցվել է: Երեկ երեկոյան տեղեկություններ էինք ստանում, որ Փաշինյանի հրաժարականի պահանջով են հանդես գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ