Արտաքին 5 տարի առաջ - 12:18 25-02-2021

ԴԱՏԱՐԱՆԸ ՀԱՐԿԱԴՐԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Գերագույն դատարանը հարկադրել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Նյու Յորքի դատախազությանը տրամադրել իր ֆինանսական հաշվետվությունները: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Հետաքննությունը շրջանային դատախազ Սայրուս Վենսի գլխավորությամբ երկու տարվա ընթացքում փորձել է հասանելի դարձնել ԱՄՆ նախկին առաջնորդի ֆինանսական հայտարարագրերը: Թրամփին միշտ հաջողվել է հաջողությամբ արգելափակել դրանց մուտքը:

Սկզբում նախկին նախագահը շեշտում էր, որ որպես պետության ղեկավար՝ չի կարող ենթարկվել քրեական հետապնդման: Գերագույն դատարանը նման փաստարկներն անհամոզիչ է համարել, դրանից հետո քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր հարկային հայտարարագրերի մասին տեղեկատվությունը հետաքննության համար անհրաժեշտ չէ:

Շրջանային դատախազը, ընդհակառակը, պնդել է, որ փաստաթղթերն իրեն պետք են՝ հասկանալու համար, թե արդյոք Թրամփը կամ նրա աշխատակիցները ներգրավված են հարկային օրինախախտումների կամ ապահովագրական խարդախությունների մեջ: Դրանից հետո ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է Թրամփի փաստարկները:

Այժմ ֆրանսիական Mazars իրավաբանական ընկերությունը, որը զբաղվում է նախկին նախագահի ֆինանսական հաշվետվություններով, պետք է ներկայացնի դատախազների պահանջած տվյալները Թրամփի 2011-2018 թթ. հարկային հայտարարագրերի վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ