Արտաքին 5 տարի առաջ - 22:30 18-02-2021

ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅՍ ՏԱՐԻ ԱՐԳԵԼՎԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ

Եվրախորհրդարանի պատգամավոր Կարին Կարլսբրոն առաջարկել է այս տարի Բելառուսին զրկել «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

«Այսօր Եվրախորհդարանում մասնակցել եմ Եվրոպակա ռադիոյի և հեռուստատեսության միությանը ուղղված նամակին կից ստորագրահավաքի նախաձեռնությանը, որով պահանջվում է արգելել Բելառուսին մասնակցել Նիդեռլանդներում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին»,- գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:

Նա անընդնունելի է համարում համագործակցությունը «Բելառուսի Հանրապետության ազգային պետական հեռուստառադիոընկերության հետ», որի նախագահ Իվան Էյսմոնտի անունը հոլովվում է պատժամիջոցներ տերմինի կողքին, իսկ ընկերությունը «շարունակում է հետապնդել աշխատակիցներին»:

«Եվրատեսիլը» կանցկացվի մայիսի 18-ից 22-ը Ռոստերդամում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կազկոմիտեն հրաժարվել է 2021 թ. մրցույթը սովորական ձևաչափով անցկացնելու գաղափարից:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ