Ավելին 5 տարի առաջ - 20:51 16-02-2021

ԲՐԻՏԱՆՈՒՀՈՒ ՍՏԱՄՈՔՍԸ ԼՑՎԵԼ ԷՐ ՍԵՓԱԿԱՆ ՄԱԶԵՐՈՎ

Երիտասարդ բրիտանուհու ստամոքսը պատռվել էր կուլ տված մազերի պատճառով: Այս արտասովոր և հազվագյուտ դեպքի մասին հայտնել են Թագուհու բժշկական կենտրոնի բժիշկները BMJ Case Reports-ի հոդվածում:
17-ամյա մի աղջիկ հիվանդանոց է ընդունվել երկու ուշագնացությունից հետո, երբ նրա գլուխն արդեն կապտել էր: Բժիշկները պատրաստվում էին նրան զննել՝ վնասվածքը բացառելու համար, սակայն հետազոտության ընթացքում որովայնի վերին հատվածում տարօրինակ ուռուցիկություն են նկատել: Աղջիկը խոստովանել է, որ վերջին հինգ ամիսների ընթացքում իրեն պարբերաբար տանջում էր որովայնի ցավը, և վերջին երկու շաբաթվա ընթացքում դրանք սրվել են:
Բացի այդ՝ պարզվել է, որ աղջիկը տառապում է տրիխոտիլոմանիայով՝ մազերը քաշելու մոլուցքային ցանկությամբ և տրիխոֆագիայով՝ մազ ուտելու ցանկությամբ: Ինչպես ցույց է տվել համակարգչային տոմոգրաֆիան, հիվանդի ստամոքսում այնքան շատ մազ էր կուտակվել, որ դրանք ամբողջությամբ լցրել էին այն և հանգեցրել պատի պատռմանը:
Տրիխոտիլոմանիայով տառապում է մարդկանց միայն 0,5-3%-ը, նրանցից միայն 10-30%-ն ունի տրիխոֆագիա, և նրանցից միայն 1%-ն է բախվում այսպիսի լուրջ հետևանքների: Բժիշկները աղջկա մոտ ախտորոշել են Ռապունցելի սինդրոմ, որի հետևանքով կերած մազերը աղիքային խցանում են առաջացնում: Հիվանդին վիրահատել են՝ հեռացնելով մազերի խուրձը: Մեկ շաբաթ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից: Մեկ ամիս անց աղջիկը բարդություններ չի ունեցել, հետևել է բժիշկների խորհուրդներին սննդի վերաբերյալ, ինչպես նաև այցելել է հոգեբանի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից