Արտաքին 5 տարի առաջ - 16:18 15-02-2021

COVID-19 ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՇՏԱՄՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ, ՔԱՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆՆԵՐԸ

Ֆրանսիացի մոլեկուլյար կենսաբաններն bioRxiv-ում տպագրած իրենց հետազոտություններում հայտարարել են, որ կորոնավիրուսային վարակի հարավաֆրիկյան շտամներն ավելի վտանգավոր են, քան բրիտանականները. դրանք ոչնչանում են հակամարմիններով:

Մասնավորապես նշվում է, որ COVID-19-ով հիվանդացած մարդկանց օրգանիզմում առկա հակամարմինները չեզոքացնում են բրիտանական շտամները, ինչպես նաև դրա դասական D614G տեսակը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, վիրուսի հարավաֆրիկյան տեսակն ավելի խնդրահարույց է, քանի որ նրա վրա հիվանդացածների պլազմայի հիմնական նմուշները չեն ազդում:

Կորոնավիրուսի բրիտանական նոր և ավելի վարակիչ տեսակի առաջացման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի կեսերին: Գիտնականների խոսքով՝ նոր տեսակի շտամների ստեղծման նախամարմինն առաջացել է Ուելսում, 2020թ. սեպտեմբերին:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել էր, որ կորոնավիրուսի տեսակները, որոնք անհանգստության պատճառ են դարձել, շարունակում են տարածվել: Բրիտանական շտամն արդեն հայտաբերվել է 86, հարավաֆրիկյանը՝ 44, իսկ բրազիլական-ճապոնականը՝ 15 երկրում:

Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հաղորդել էր, որ բրիտանացի գիտնականները հայտաբերել են մուտացիայի ենթարկված նոր տեսակի շտամ, որը շատ ավելի արագ է տարածվում, քան մյուս հայտնի տեսակները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան վիրուսի մյուս տեսակները:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ