Արտաքին 5 տարի առաջ - 13:20 12-02-2021

ԵՄ-Ն ՄԵՐԺԵԼ Է ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ՆԱՄԱԿ ՈՒՂԱՐԿԵԼ, ՈՐՏԵՂ ՆՐԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀ

Փետրվարի 11-ին ելույթ ունենալով Համաբելառուսական ժողովրդական ժողովում՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ վերջերս ԱԳՆ-ից նամակ է ստացել «որոշ արևմտյան գործիչներից»:

Նա նշել է, որ իրեն խիստ զարմացրել է, որ նամակը հասցեագրված է եղել «Բելառուսի Հանրապետության նախագահին՝ Ձերդ մեծություն Ա. Գ. Լուկաշենկոյին»: «Ստացվում է, որ գրում են մի բան, սակայն Արևմուտքում խոսում են մեկ այլ բանի մասին»,- շեշտել է Լուկաշենկոն՝ չասելով նամակի ամսաթիվը:

Դրանից անմիջապես հետո ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն բացատրել է, որ այդ նամակն իսկապես ուղարկվել է Մինսկ, բայց մինչ 2020 թ. օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունները: Ստանոն հիշեցրել է, որ այդ ընտրությունները ո՛չ ազատ էին, ո՛չ արդար, և ԵՄ-ում կարծում են, որ Լուկաշենկան զուրկ է ժողովրդավարական օրինականությունից: Եվրոպացի պաշտոնյան DW-ին ասել է նաև, որ այդ օրվանից ի վեր «ոչ մի նամակ չի ուղարկվել» Լուկաշենկոյին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ