ՀՀ-ՈՒՄ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ
copy image url

ՀՀ-ՈՒՄ ՓԱԿ ԵՎ ԴԺՎԱՐԱՆՑԱՆԵԼԻ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ԿԱՆ

Ներքին 4 տարի առաջ - 11:48 10-02-2021

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: