Սպորտ 5 տարի առաջ - 11:47 10-02-2021

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՐՏՎԵԼ Է ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿՉԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱԽԱՂՈՒՄ

Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարում քառորդ եզրափակչի առաջին մրցախաղերի շրջանակում հանդիպել են Լևոն Արոնյանը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Լևոն Արոնյանը մրցախաղի առաջին պարտիայում սևերով 53-րդ քայլին հաշտություն է կնքել: Իսկ հաջորդ պարտիան 38-րդ քայլին ավարտվել է սևերով խաղացող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով:

Մնացած երկու պարտիաներում Արոնյանին այդպես էլ չի հաջողվել վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Այսպիսով, քառորդ եզրափակչի առաջին մրցախաղում Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտություն է կրել:

2-րդ մրցախաղում Արոնյանը պետք է անպայման հաղթանակ գրանցի, որի դեպքում միայն հայ շախմատիստը հնարավորություն կունենա կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղում վիճարկելու կիսաեզրափակչի ուղեգիրը: Հակառակ դեպքում հաջորդ փուլ դուրս կգա Մաքսիմ Վաշիե-Լագրավը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ