copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:40 09-02-2021

ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՆԴԱՊԵՏ-ԼԵՅՏԵՆԱՆՏԸ ՊԱՅԹԵԼ Է ԱԿԱՆԻ ՎՐԱ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Մատաղիսում գնդապետ-լեյտենանտ Քյամիլ Դունիեւը պայթել է ականի վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս լուրը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ բարձրաստիճան սպան ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: