Հունիսի 8-ին անհետացած ադրբեջանցի վարորդ Ջասարաթ Խաթամխանովը պայթել է ականի վրա՝ Ակնայի շրջանի Սեիդլի գյուղի տարածքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ նա անօրինական մուտք է գործել օկուպացված Ակնայի շրջանի ականապատ տարածքներից մեկը: Հունիսի 16-ին հայտնաբերվել է նրա մարմինը:
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում Խաթամխանովի մարմինը տարածքից դուրս բերելու ուղղությամբ: