Սպորտ 5 տարի առաջ - 14:28 08-02-2021

ԻՆՁ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԱՐՑԱԽԸ ՎԵՐԱԴԱՐՁՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ԱԴԵԼԻԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

13-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն արծաթե մեդալակիր է դարձել գեղասահքի Ռուսաստանի պատանեկան առաջնությունում: Կարճ և ազատ ծրագրերի համագումարում ազգությամբ հայ մարզուհին հավաքել է 211,87 միավոր: Առաջին տեղը գրավել է Սոֆյա Ակատևան, որը գրանցել է 220,00 միավոր:

Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո և խոսել իր հայկական արմատների մասին:

Sport-express.ru-ին տված հարցազրույցում Ադելիան ասել է, որ ազատ ծրագրի համար երաժշտությունը գրել է հայ երգահան Արա Գևորգյանը. «Հայրական կողմից ես հայ եմ: Վերջերս Հայաստանը պատերազմում Արցախը զիջեց Ադրբեջանին։ Ինձ համար շատ կարևոր է, երբ իմ ելույթով զորակցում եմ իմ ժողովրդին, որի արյունը հոսում է իմ երակներում, և որ Արցախը վերադարձվի Հայաստանին»:

Նա նշել է, որ չի եղել Արցախում, բայց ցանկանում է սառույցի վրա հաղթել՝ ի պատիվ իր երկրի. «Բացի դրանից՝ վերջերս կյանքից հեռացավ հայկական արմատներով տատիկս, երբ ես աշխատում էի այս ծրագրի վրա: Եվ դա ևս կարևոր է ինձ համար: Ցանկանում եմ, որ բոլորը տեսնեն, թե որքան լավ է այս ծրագիրը բեմադրել Դանիիլ Մարկովիչ Գլեյխենգաուզը, և որքան լավ է այն ստացվում ինձ մոտ»:

<iframe width="917" height="516" src="https://www.youtube.com/embed/qOiTARzNBIA" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ