Արտաքին 5 տարի առաջ - 20:38 06-02-2021

ԲԱՅԴԵՆԸ ԽՈՍՔ Է ՏՎԵԼ, ՈՐ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԸ ՉԻ ԽԱՌՆՎԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ իր ընտանիքը չի խառնվի կառավարության գործերին կամ արտաքին քաղաքականությանը:

«Մենք կվարվենք այնպես, ինչպես Օբամա-Բայդենի վարչակազմի օրոք: Մեր ընտանիքից կամ ընտանիքի ավելի լայն շրջանակից ոչ ոք չի զբաղվի որևէ պետական ​​գործով կամ արտաքին քաղաքականությամբ»,- ասել է նա «People»-ին տված հարցազրույցում` հավելելով, որ իր ընտանիքի անդամներից ոչ մեկը որևէ հավակնություն չունի:

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք նրա դուստրը՝ Իվանկան, զբաղեցնում էր նախագահի առաջին խորհրդականի պաշտոնը, իսկ փեսան ՝ Ջարեդ Քուշները, Մերձավոր Արևելքի հարցերով ավագ խորհրդական:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքին խնդրել է «շարունակել զբաղվել իրենց գործով»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ