Սպորտ 5 տարի առաջ - 16:07 05-02-2021

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀՀ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում այսօր ավարտվել է ՀՀ տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը: Այսօր պայքարի մեջ են մտել գերծանրքաշայինները: Նրանց պայքարին մասնակցել է նաև Սիմոն Մարտիրոսյանը, որը ցանկացել էր ուժերը փորձել ավելի բարձր քաշային կարգում:

Մրցապայքարի արդյունքում նա զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Գերծանրքաշայինների պայքարում հաղթող է ճանաչվել Գոռ Մինասյանը:

Տղամարդկանց ծանրամարտի առաջնությանը ուժեղագույնն են ճանաչվել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Նշան Անտոնյանը (73 կգ) և Սամվել Գասպարյանը (109 կգ): Ուժեղագույն են ճանաչվեցին նաև Մոնթե Միխիթարյանը (67 կգ), Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ ) և Արսեն Մարտիրոսյանը (102 կգ):

Հայաստանի օլիմպիական կոմիտեն հայտնում է, որ ծանրամարտի գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության բարելավմանը:

Տեղեկացնենք, որ Մոսկվայում ապրիլի 4-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ