Արտաքին 5 տարի առաջ - 12:35 05-02-2021

ՄԻԵԴ-Ը ՆՈՐ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ և ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 15-ին և փետրվարի 1-ին հայցադիմումներ է ստացել համապատասխանաբար Հայաստանից և Ադրբեջանից՝ ուղղված միմյանց դեմ: Հայցադիմումները պարունակում են մեղադրանքներ՝ կապված 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություների ժամանակ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և պետական գույքի և ենթակառուցվածքների վրա ոչ ընտրողաբար հարվածների, մահապատիժների և վատ վերաբերմունքի, գերեվարումների և ռազմագերիների հետագա պահումների, պատերազմից տուժած շրջաններում քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումների հետ: Ադրբեջանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում 1992 թ.-ից հետո Կոնվենցիայի (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա – խմբ.) խախտումների համար, «այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների և նրանց գույքի շարունակական տեղահանման», ազգությամբ ադրբեջանցիների նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման համար»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ