Արտաքին 5 տարի առաջ - 12:54 04-02-2021

ԲՐԵԴԼԻ ԿՈՒՊԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԴՈՒՍՏՐԸ ՝ ԼԵԱՆ, ՈՒՐԱԽԱՑՐԵԼ ԵՆ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

46-ամյա Բրեդլի Կուպերին 3 տարեկան դստեր՝ Լեայի հետ նկատել են Նյու Յորքում: Ամերիկացի դերասանը աղջկան ուղեկցել է մանկապարտեզ:

Ինչպես հայտնում https://www.cosmo.ru/stars/news/04-02-2021/irina-gorditsya-etoy-parochkoy-bredli-kuper-i-ego-doch-leya-voshitili-zhenshchin/ կայքը, Կուպերը նախընտրել էր կրել կապույտ բաճկոն, իր սիրելի գլխարկը, արեւային ակնոցն ու սև դիմակը: Իսկ Լեան գեղեցիկ ու թեթև զգեստով էր՝ չնայած ցրտաշունչ եղանակին:

Այդուհանդերձ, հոգատար հայրն աղջկա համար վերցրել էր նաև տաք զգեստ և զուգագուլպա։

Պապարացիների տեսադաշտից և հավանական լուսանկարներից խուսափելու համար՝ Բրեդլիին աղջկան հագցրել էր այնպես, որ գրեթե աննկատելի լինի լուսանկարներում։

Լուսանկարիչները սպասել էին, որ Իրինան, ինչպես միշտ, կգա Լեային մանկապարտեզից տուն տանելու: Սակայն այս անգամ Բրեդլին էր եկել: Լեան մանկապարտեզից դուրս էր եկել վարդագույն դիմակով: Շեյքը պնդել է, որ իր դուստրը սիրում է պաշտպանիչ աքսեսուար կրել, հատկապես, երբ այն համապատասխանում է իր հանդերձանքին:

Բրեդլիի երկրպագուները քննարկել են երեխայի հետ նրա մտերմությունն ու հոգատարության բարձր դրսևորումները։

Երկրպագուները հիանում են հոր ու դստեր համատեղ մտերմիկ զբոսանքներներով, Լեայի հագուստով, որը շատ հաճախ հոր ընտրությունն է, Բրեդլիի հոգատարությամբ և աղջկա հանդեպ ունեցած մեծ սիրով։

«Բրեդլին հրաշալի հայրիկ է․ Իրինան հպարտ է հայր-աղջիկ այսպիսի մտերմիկ կապով, ես կասկած չունեմ »-, գրել է Կուպերի և Շեյքի երկրպագուներից մեկը:

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան