Ավելին 5 տարի առաջ - 15:21 03-02-2021

ՌՈԶԻ ՀԱՆԻՆԳԹՈՆ ՎԱՅԹԼԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ 3-ԱՄՅԱ ՈՐԴՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Վերջապես Հանինգթոնի 12 մլն. լսարանին հաջողվեց տեսնել Ռոզի Հանինգթոն Վայթլի և Ջեյսոն Սթեթհեմ աստղային զույգի առաջնեկի լուսանկարները: Երեք տարի շարունակ, հավանաբար զգուշության պատճառով, Հանինգթոնը երեխայի դեմքը գաղտնի էր պահում: Նկարներում փոքրիկի՝ Ջեկ Օսկարի դեմքը միշտ երևացել է կամ հեռվից կամ թիկունքից:

Զույգը ամուսնացել է 2016 թվականին: Նույնպիսի անհամբերությամբ երկրպագուները սպասել են նաև հարսանեկան լուսանկարներին, բայց ապարդյուն: Հանինգթոնը չի հրապարակել սպիտակ զգեստով որևէ լուսանկար: Նշանադրությունից հետո Հանինգթոնը հայտարարել է առաջիկա հարսանեկան արարողության մասին, ինչից հետո հայտնի է դարձել, որ զույգը սպասում է իրենց առաջին երեխային:

2017թ. երեխայի ծնունդից հետո աստղային զույգը ընդհանրապես դադարել է մեկնաբանություններ տալ անձնական կյանքի վերաբերյալ:

Երկրպագուները շարունակ անհամբեր սպասում էին, թե ծնողներից ով առաջինը «թուլություն» կցուցաբերի և կհրապարակի երեխայի լուսանկարներից: Եվ, իհարկե, մայրական սիրտը չէր կարող չկիսվել սեփական երջանկության զգացողությամբ:

Լուսանկարներում, որոնք հրապարակել է Ռոզի Հանինգթոնը, Գուչիի նորաձև մանկական հագուտի մեջ երևում են միայն երեխայի լայն բացված չարաճճի աչքերը և քիթը: Այնուամենայնիվ հետևորդները մեծ ոգևորությամբ մեկնաբանել են նկարները՝ գրելով. «Ինչ անուշիկ է», «Օ, աստված իմ», «Անուշիկ-լրտեսը»

Ամենից շատ դիտված

17:52 ՌԴ-ն առգրավում է հայկական ավտոմեքենաները. մինչև 300 հազար ռուբլի են պահանջում
22:16 Աշոտ Ղազարյանն ու կինը նշում են ամուսնության 50-ամյակը
14:15 Չսափրված զինծառայողներ՝ Պապիկյանի ստուգայցի կադրերում
09:58 Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում 50-ամյա տղամարդը մոտ 8 ամիս է՝ գիշերում է ավտոմեքենայում
19:47 Ամուսնացել է կոմպոզիտոր Գիսանե Պալյանի մեծ դուստրը՝ Մարին
12:13 Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
15:50 Հայաստանից Թուրքիա ճանապարհն անվանվել է «Նիկոլ Փաշինյանի քայլուղի»
14:21 Գագիկ Խաչատրյանի կյանքի և առողջության համար լրջագույն վտանգ է առաջացել. փաստաբան
13:47 Ալեն Սիմոնյանը կարձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին միայն տարբեր լրագրողների հետ հանդիպմանը
22:00 ԵՊՀ միլիոնանոց ներքին դրամաշնորհներն ու «զրոյական արդյունքը»՝ ռեկտորի միանձնյա ընտրության նախօրեին