Արտաքին 5 տարի առաջ - 15:38 29-01-2021

ԼՅՈՒԲՈՎ ՈՒՍՊԵՆՍԿԱՅԱՆ ԽՈՍԵԼ Է ԻՐ՝ ՍՈՒՐՈԳԱՏ ՄԱՅՐ ԴԱՌՆԱԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես հաղորդում է https://7days.ru/news/slozhno-nayti-dostoynogo-partnera-66letnyaya-uspenskaya-zagovorila-o-surrogatnom-materinstve.htm?fbclid=IwAR2ten-UdZTlz5jxkMvM1ndpBcN3CAtlfhYKNN7APR1oP3lR4tfg9WbPMJM կայքը, 66-ամյա արտիստը վերջին ժամանակներում դժվարությամբ է գտնում հոգեկան հանգիստ։


Պատճառներից մեկն այն է, որ նրա ամուսինը վաղուց ապրում է այլ քաղաքում, իսկ այժմ որոշել է ապահարզան պահանջել շոուբիզնեսի աստղից։

Այդ է պատճառը, որ պատահական չէ էստրատայի աստղի՝ սուրոգատ մայր դառնալու ցանկությունը։

«Ցավալի է, որ մեր օրերում տղամարդիկ այդքան էլ ակտիվ չեն։ Դժվար է գտնել քեզ համապատասխանող զուգընկերոջ։ Մայրանալ ցանկացող կանանց ի՞նչպես կարելի է մերժել։ Ես անընդունելի եմ համարում այդ արգելքը։ Ճիշտ կլիներ, որ այն կանայք, որոնք ցանկանում են երեխա ունենալ, ընձեռնվեր այդ հնարավորությունը, նույնիսկ, եթե կինը միայնակ է ցանկանում մեծացնել երեխային»,- ասել է արտիստը

Ուսպենսկայան, ճիշտ է, դեռ չի հայտարարել, որ մտադիր է երկրորդ անգամ մայրանալ, փոխարենը դեմ է արտահայտվել օրինագծի ընդունմանը, որն արգելում է չամուսնացած կանանց օգտվել փոխնակ մայրերի ծառայություններից:

Ինչպես հայտնի է, Ուսպենսկան ունի մեկ դուստր 31-ամյա Տատյանա Պլակսինան, որի հետ հարաբերություններն այդքան էլ հարթ չեն։

Պլակսինան մեղադրում էր մորը` ասելով, որ նա փակել է իրեն տանն ու բռնություն կիրառել։ Ուսպենսկայան հերքել էր իր հասցեին հնչեցրած մեղադրանքները։ Այժմ դուստրն ապրում է հոր հետ ԱՄՆ-ում։

Վերջերս, սակայն, Ուսպենսկային հաջողվել է վերականգնել դստեր հետ հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ