Արտաքին 5 տարի առաջ - 10:05 29-01-2021

ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԿՈՐՊՈՒՍԻ (ԻՀՊԿ) ՀԵՐԹԱԿԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՆ ՈՒ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐԸ

Համացանցում է հայտնվել իրանական (ԻՀՊԿ) հրթիռային օբյեկտի՝ Քերմանշահ քաղաքի մոտակայքում տեղադրված տեսանյութը: Տեսանյութը հրապարակվել է «Ռազմական դիտորդ» տելեգրամյան ալիքի կողմից:

Արբանյակային պատկերները, որոնք օգտագործվել են գրաֆիկայի ստեղծման համար, թվագրվում են 2020 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր:

Իսլամական գվարդիայի կորպուսը (հապավումը՝ ԻՊԿ) իրանական էլիտար ռազմաքաղաքական կազմավորում է, որը ստեղծվել է 1979-ին իսլամական հեղափոխական կոմիտեների ռազմականացված ջոկատներից, իրանական շիաների առաջնորդ, մեծ այաթոլլա Խոմեյնիի կողմնակիցների կողմից:

Ռազմաքաղաքական կազմավորում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Իրան-Իրաք պատերազմում, ինչպես նաև «Հեզբոլլահ» կազմակերպության ստեղծման գործում: Պաշտոնապես Իրանի զինված ուժերի մաս է կազմում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն իր միջուկային օբյեկտների մոտ շտապ տեղակայում է հակաօդային պաշտպանության լրացուցիչ ուժեր, այդ թվում՝ ռուսական համակարգերի օգտագործմամբ, քանի որ կանխատեսում է, որ ԱՄՆ հավանական է հրթիռային հարվածներ կկիրառի:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից