Ներքին 4 տարի առաջ - 20:22 11-07-2022

«Հեղափոխության պահապանների» անդամը ԱԻՆ-ում պաշտոն է զբաղեցնում․ տեսանյութ

Հասարակությանը «Հեղափոխության պահապաններ» խմբավորումից հայտնի Հայկ Ստեփանյանը, փաստորեն, ԱԻՆ-ում պաշտոն է զբաղեցնում։

Այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի առջև՝ Խորենացի փողոցում, հրդեհ էր բռնկվել, հրշեջները մի քանի ժամ է՝ չէն կարողանում մարել հրդեհը, այդ ողջ ընթացքում այնտեղ ներկա էր նաև Հայկ Ստեփանյանը։

Հետո դեպքի վայր եկան ԱԻՆ սպայական կազմից ներկայացուցիչներ՝ գնդապետներ, փոխգնդապետներ, վերջիններս մոտեցան Հայկ Ստեփանյանին և ձեռքով բարևեցին, ընթացքում էլ նրա հետ կանգնած զրույց էին անում, իրավիճակն էին քննարկում։ Այնուհետև մեր թղթակցին է մոտեցել ոստիկանության ծառայողը, ասել, որ նախարարի օգնականն է այնտեղ, և խնդրել, որ մայթին բարձրանա։

Հարցին, թե նախարարի օգնականն ով է, ոստիկանը ցույց է տվել Հայկ Ստեփանյանին։ Oragir.news-ի հենց Ստեփանյանից է փորձել ճշտել, թե արդյոք նա ԱԻՆ-ում պաշտոն է զբաղեցնում, ի պատասխան նա հաստատել է, իսկ մյուս հարցին, թե ինչ պաշտոն է զբաղեցնում, Ստեփանյանը չի պատասխանել, թեև ուղղակի կանգնած է եղել, բայց ասել է, թե զբաղված է, մնա, հետո կպատասխանի։

Մենք ԱԻՆ-ի պաշտոնական կայքից փորձեցինք տեղեկանալ, թե Ստեփանյանը ինչ պաշտոն է զբաղեցնում, սակայն այդպիսի անուն-ազգանունով ո՛չ օգնական, ո՛չ էլ խորհրդական նախարար Արմեն Փամբուխչյանը չունի։ Սակայն Հայկ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ կան, որոցում նա ԱԻՆ-ում կազմակերված միջոցառման է մասնակցում։



Նշենք, որ «Հեղափոխության պահապանները» ժամանակին հարձակում էին գործել «Հայելի» մամուլի ակումբի վրա, ձվերով հարվածել լրատվամիջոցի խմբագրության պատերին, ապա հայտարարել, որ եթե խմբագրությունը փակ չլիներ, իրենք նույնը ներսում էին անելու։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, սակայն որոշ ժամանակ անց կարճվեց։ Այնուհետև այս խմբավորման անունը մամուլում կրկին շրջանառվեց այն ժամանակ, երբ նրանք «Գյուղապետ» մականունով մի քաղաքացու ստիպել էին ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի