Արտաքին 5 տարի առաջ - 11:30 28-01-2021

ԲԼԻՆԿԵՆԸ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

ԱՄՆ նոր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ, նրանց հետ քննարկել Է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները, խոսել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով պետքարտուղարության հաղորդագրությանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ, հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատել է Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետ նրանց հատուկ հարաբերությունները, ինչպես նաև նրանք քննարկել են G7- ում Մեծ Բրիտանիայի նախագահության, կլիմայի փոփոխության դեմ պայքարում այդ երկրների բազմակողմ ներգրավվածության և COVID-19 համաճարակին վերաբերող մի շարք հարցեր։ Շեշտադրել են արտաքին քաղաքականության ընդհանուր գերակայությունները հատկապես Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության, Իրանի և Ռուսաստանի հետ։

Բլինկենը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի հետ խոսել է ԱՄՆ-Գերմանիա համագործակցության ամրապնդման մասին` շեշտադրելով «ընդհանուր անվտանգությունը, արժեքներն ու բարեկեցությունը» զարգացնելու հեռանկարները:

Ավելի վաղ պետքարտուղարության նոր ղեկավարը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը կարիք ունի, որպեսզի Միացյալ Նահանգներն ունենա առաջատար դեր է այս հարաբերութուններում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի