Արտաքին 5 տարի առաջ - 13:04 28-01-2021

ՊԱՄԵԼԱ ԱՆԴԵՐՍՈՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է ԻՐ ԹԻԿՆԱՊԱՀԻ ՀԵՏ

Ինչպես հաղորդում է https://super.ru/a/pamela_wedding2?fbclid=IwAR1lDq_omFDe44p8pAgTtB_QRAvtNdibqdxJTYxVutwgiKyy9NrK3lDgSP0 կայքը, 53-ամյա Պամելա Անդերսոնն անցյալ տարի հասցրեց նոր սեր գտնել: Դերասանուհին ու նորաձեւության մոդելն ամուսնացել են իր թիկնապահ Դեն Հեյխուրստի հետ, որին նա սիրահարվել էր համաճարակով պայմանավորված ինքնամեկուսացման ընթացքում: Հարսանիքը տեղի է ունեցել իր հայրենի Լադիսմիթ գյուղում գտնվող կալվածքի հետնամասում:

Հարսանեկան արարողությանը փեսան մասնակցում էր առանց հարազատների, իսկ հարսնացուն՝ առանց հարսնաքույրերի: Տեղը նույնպես պատահական չէր ընտրվել. Պամելայի խոսքով ՝ ինքը 25 տարի առաջ է այս կալվածքը գնել տատիկից ու պապիկից, իսկ ծնողները, ովքեր դեռ միասին են, ամուսնացել են հենց այստեղ:

Դերասանուհին իր հայրենի գյուղ էր տեղափոխվել 2019 թվականին ՝ մեկ միլիոն դոլար ներդնելով վերանորոգման և բարեփոխման համար։ Հենց այնտեղ էլ նա ծանոթացել էր Դանի հետ, որը աշխատում էր որպես շինարար և օգնում էր նրան տան վերանորոգոման հարցերում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ