Մամուլ 5 տարի առաջ - 10:55 28-01-2021

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ԻՍԿ ՓՈՐԱԾ ՀՈՐՆ ԸՆԿՆԵԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ Է. ՀՐԱՊԱՐԱԿ

«ԲՀԿ առաջնորդին վերագրված մեղքե­րից մեկն ընտրակեղծիքն էր, որն իշխանության կողմից հանրությանը ներկայացվեց այնպիսի բացասական պաթոսով, այնպիսի վերամբարձ ճամարտակաբանությամբ, որ մարդիկ համոզվեցին՝ Ծառուկյանի ձեռքով դարի կեղծիքն է կատարվել: ԱԱԾ-ի թույլտվությամբ շրջանառության մեջ դրվեցին «ղազագիր» կոչված ինչ-որ ձեռագիր թղթեր՝ հանրությանն ի տես: Բայց Նիկոլ Փաշինյանն այսօր իր իսկ փորած հորն ընկնելու վտանգի առջև է. հիմա ինքն է ստիպում իր կուսակիցներին՝ «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավորներին, կոլեկտիվ ղազագիր ստորագրել՝ պատգամավորական մանդատները վայր դնելու, այդ կերպ՝ խորհրդարանն իրավունքի ուժով ցրելու և Վահագն Հովակիմյանի ձեռամբ՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարել շա­րունակելու համար:

Սա իրավական և բարոյական առումով որքան անհա­վանական, Նիկոլի պարագայում, սակայն, միանգամայն հնարավոր է. ՍԴ-ի վերաբերյալ 2020 թ. ամռանն իրակա­նացված Սահմանադրության հակա­սահմանադրական փոփոխությունը՝ վկա: Օրենքի և իրավունքի գերա­կայության համար «մեռած» վարչա­պետը (նա 26.01.2021թ. դատական իշխանության անկախության վերա­բերյալ դասախոսություն է նույնիսկ կարդացել Արդարադատության նա­խարարությունում) նախ մեռցնում է բուն օրենքը՝ Սահմանադրությունը՝ վերջինս դարձնելով այնպիսի անտեր որբի գլուխ, որի վրա նույնիսկ Վ. Հովակիմյանի նման կիսագրագետ դալլաքն է փորձում իր թերի բարձրա­գույնը լրացնել՝ իրավաբանության պրակտիկա անցնելով:

ԱԺ ամենակարող դալլաքի նոր ջանադրությամբ շուտով ի դերև է ելնելու այն գաղափարը, որն ընկած է աշխարհի բոլոր քիչ թե շատ զարգա­ցած երկրների օրենսդրություննե­րի հիմքում՝ իշխանության թևերի բաժանման, փոխզսպման սկզ­բունքը: Եթե ինչ-որ դալլաք կարող է իշխանության մի թևի՝ գործադի­րի պարտադրմամբ փոխել մյուս՝ օրենսդիր թևի կարևորագույն դրույթներից մեկը (վարչապետի հրաժարականի սահմանադրական կարգավորումները), եթե օրենսդիր իշխանությունն էլ այնքան անատամ է գործադրվող «գործադիրային» բռնության հանդեպ, որ պատրաստ է հլու հնազանդ «ղազագրության», ուրեմն ինչու ենք մի ամբողջ երկիր ու ժողովուրդ թաղել թյուրիմացության մեջ, թե՝ խորհրդարանական երկիր ենք:

Փաշինյանն ի վերջո խորհրդա­րանական մեծամասնության դրածո է, և եթե նենգափոխելով օրենք ու սահմանադրություն, իր կամքն է թե­լադրում մեծամասնությանը, ուրեմն ինչ խորհրդարանական երկիր: Մենք վաղուց հայտնվել ենք սովորական բռնատիրության ճիրաններում:

ՀԳ. Կստորագրվի կոլեկտիվ «ղազագիրը», կարծում ենք՝ այո, որովհե­տև ստորագրության դրդողը միջպե­տական ղազագիր ստորագրելու մաստեր-կլաս է ցույց տվել վերջերս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ