ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 652 ՄԼՐԴ ԴԱՄՈՎ
copy image url

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 652 ՄԼՐԴ ԴԱՄՈՎ

Ներքին 4 տարի առաջ - 12:45 27-01-2021

Հայաստանի համախառն պետական պարտքը մեկ տարում աճել է 652 մլրդ դամով՝ 2020թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ կազմելով 4.16 տրիլիոն դրամ (շուրջ 8 մլրդ դոլար). նշված է ՀՀ Ֆինանսների նախարարության հաշվետվությունում: Համախառն պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմում է 3.9 տրլն դրամ կամ 7.5 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն աճել է 646 մլրդ դրամով: Արդյունքում արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 383 մլրդ դրամով՝ 2020թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ կազմելով 2.9 տրլն դրամ (շուրջ 5.6 մլրդ դոլար):

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ներքին պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 373 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն դրամ (1.9 մլրդ դոլար):

Հատկանշական է, որ մոտ 1.8 մլրդ դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, իսկ արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 80.6 մլն դոլար: Կենտրոնական բանկի պարտքը, որը ևս հաշվարկվում է պետական պարտքի կառուցվածքում, կազմել է 240 մլրդ դրամ (460 մլն դոլար)՝ մեկ տարվա ընթացքում կրճտվելով շուրջ 7 մլրդ դրամով:

Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը 2020 թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 74.5 տոկոս, իսկ ներքին պարտքը՝ 25.5 տոկոս: Ընդ որում, ՀՀ դրամով ներգարավված պարտքը կազմում է 24.4 տոկոս, արտարժույթով վերցված պարտքը՝ 75.6 տոկոս:

Արտաքին աաղբյուրներից ներգրավված կառավարության վարկերի կառուցվածքը հետևյալն է. միջազգային կազմակերպություններից 3.5 տրիլիոն դրամ, օտարերկրյա պետություններից՝ շուրջ տրլն դրամ:

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է նաև պետական պարտքի մարման ժամանակացույցը: 2021-2024 թթ. առկա պարտավորությունների գծով վճարումների ծավալը նախատեսվում է 350-500 միլիոն դոլարի չափով, վճարումների գագաթնակետը սպասվում է 2025 և 2029 թվականներին, երբ դրանք կգերազանցեն 1 մլրդ դոլարը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերին հայտարարել էր, որ 2020 թ. արդյունքներով երկրի պետական պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 66.5 տոկոս, 2019 թ. 49.9 տոկոսի դիմաց, իսկ 2021թ. կհասնի 67 տոկոսի:

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում