Մամուլ 5 տարի առաջ - 10:45 27-01-2021

ՄԱԿՈՒՆՑՆ ԱՆՁԱՄԲ Է ԽՆԴՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԻՐԵՆ «ԴՈՒՐՍ ԳՐԵԼ» ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻՑ․ ՀՐԱՊԱՐԱԿ

««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տևական ժամանակ չի երևացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու։

Թե ով կփոխարինի նրան խմբակցության ղեկավարի պաշտոնում, «Իմ քայլում» դեռ չի քննարկվել։ Առնվազն դեռ մեկ ամիս «Մակունցն իրենց մեջ է լինելու»։ Իսկ առհասարակ՝ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն մի քանի ամիս է՝ զրկվել է որոշումներ կայացնելու, անգամ ժամանակին տեղեկացված լինելու իրավունքից, վերևից ինչպես թելադրում են, դա ընդունում են ի գիտություն։ Նույնիսկ Հանրապետականի ժամանակ ԱԺ մեծամասնությունն այսքան կոճակ սեղմող, իրենց լեզվով՝ ուսապարկ չէր, ինչքան հիմա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ