ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՏՐԱՄՎԱՅՆԵՐԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ ԾԱՅՐԱՀԵՂ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐԻ ԴԵՄ
copy image url

ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՋՐՑԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՏՐԱՄՎԱՅՆԵՐԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ ԾԱՅՐԱՀԵՂ ՈՒՂՂԱՓԱՌՆԵՐԻ ԴԵՄ

Ավելին 4 տարի առաջ - 23:54 26-01-2021

Երուսաղեմում ծայրահեղ ուղղափառների և ոստիկանության միջև բախումները շարունակվում են: Ներգրավված են ջրցան մեքենաներ և հատուկ նշանակության ջոկատներ: Ավելի վաղ արմատականները հարձակվել են մետրոտրամվայի վրա: Նրանք ջարդել են ապակիները և մի քանի վագոնների վրա սև ներկ քսել: Ծայրահեղ ուղղափառները երկու ամիս է պայքարում են իրենց հարևանությամբ գտնվող մետրոտրամվայի երթուղու դեմ: Ինչպես հայտնում է «Детали» վեբ կայքը. «Նրանք հեղուկ ցեմենտ են լցրել ռելսերի վրա, իսկ բնակելի շենքերին փակցված սպառնալիքներով թռուցիկները ակնհայտ են դարձրել, որ այս կերպ ոչինչ չի ավարտվի»: