ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱԴԻՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ
copy image url

ՂՐՂԶՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՍԱԴԻՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Արտաքին 4 տարի առաջ - 14:00 25-01-2021

Ղրղզստանի նորընտիր նախագահ Սադիր Ժապարովն առաջին արտասահմանյան այցը պլանավորվում է կատարել Ռուսաստան: Այդ մասին խորհրդարանի ագրարային քաղաքականության, բնապահպանության և ջրային ռեսուրսների կոմիտեի նիստում հայտնել է փոխվարչապետ Ռավշան Սաբիրովը. «Ղրղզստանի նախագահն առաջին այցը կատարելու է Ռուսաստան»: Ըստ Սաբիրովի՝ այցի ընթացքում Ղրղզստանի ղեկավարը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ քննարկել բնական գազի գների նվազեցման հարցը:

Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Հավաքելով ընտրողների ձայների 79,2 տոկոսը՝ ընտրությունների առաջին փուլում հաղթել է Սադիր Ժապարովը:

Ամենից շատ դիտված