Արտաքին 5 տարի առաջ - 12:05 21-01-2021

ԲԱՅԴԵՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՄՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԱՐԳԵԼՔԸ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն նոր հրամանագրով վերացնում է մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիների համար երկիր մուտք գործելու արգելքը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:

Սահմանափակումները հանվում են Սիրիայի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի մահմեդականների համար:

Ավելի վաղ տեղի է ունեց Ջո Բայդենի և Կամալա Հարիս երդմակալությունը, նրանք ստանձնել է Միացյալ Նահանգների նախագահի և փոխնախագահի պաշտոնները:

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին անցկացվել են նախագահական ընտրություններ: Նախագահի հիմնական հավակնորդներն էին դեմոկրատ Ջ. Բայդենը և ներկայիս առաջնորդ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը: Համաժողովրդական քվեարկության և ընտրական քվեարկությամբ արդյունքներով Բայդենը հաղթել է, սակայն Թրամփը, չճանաչելով ընտրությունների արդյունքները, դրանք վիճարկել է դատարաններում:

Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք`ընդհատելով հանդիպումը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Այդ ամենից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտել է Կապիտոլիումի բռնությունները և խոստացել է երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը:

Հունվարի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Թրամփին իմպիչմենտ հայտելու բանաձև ընդունելու մասին, որը կքննարկի Սենատը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը