Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 3 տարի առաջ - 12:47 20-01-2021

ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ․ 20․01

Այծեղջուր (22.12-20.01)

Ամեն ինչ չէ հեշտ տրվում, սակայն դուք լավատեսորեն եք տրամադրված: Հենց դրա շնորհիվ է, որ հաջողվում է հաղթահարել բազմաթիվ գործեր: Հավանական են անսպասելի, բայց շատ գայթակղիչ առաջարկները: Հնարավորություն կունենաք լինել ինչ-որ հետաքրքիր վայրերում: Օրվա երկրորդ կեսին դուք կկարողանաք լուծել կարևոր գույքային և ֆինանսական հարցերը: Գործնական ինտուիցիան այդ ժամանակ շատ սուր է: Հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ: Ոչ միշտ է շրջապատը հասկանում ձեզ: Բավարար ժամանակ է պետք, որպեսզի հանգիստ խոսեք ու ամեն ինչ պարզեք:

Ջրհոս (21.01-19.02)

Օրը բարենպաստ կլինի, եթե դուք կարևորություն և շատ մեծ նշանակություն չտաք մանրուքներին, ուշադրություն չդրաձնեք լուրերին և չվստահեք չստուգված տեղեկատվությանը: Կենտրոնանացեք այն բանի վրա, ինչը ձեզ համար իրոք կարևոր է և կտեսնեք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, թե ինչ պետք է անել, որպեսզի ստանալ ցանկալի արդյունքը: Դուք հաճախ պետք է օգնեք շրջապատին: Տանը սովարականից շատ հոգս կարող է առաջանալ: Չեն բացառվում չպլանավորված ծախսերը: Սակայն, ձեր ֆինանսական վիճակը լուրջ սպառնալիք չի կրի:

Ձուկ (20.02-20.03)

Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են շուրջը տեղի ունեցող իրադարձություններով և պատրաստ են սովորել: Չի բացառվում, որ այսօրվա իրադարձությունները կստիպեն ձեզ նոր հայացքով նայել շատ բաների, փոխել ձեր վերաբերմունքը սովորական բաների նկատմամբ: Հավանական են անսովոր ժամադրությունները: Դուք կարող եք հեշտությամբ գրավել մարդկանց համակրանքը: Ճիշտ ժամանակն է ստեղծագործելու և իմպրովիզներ անելու:

Խոյ (21.03- 20.04)

Ձեզ սպասվում է հաջող օր՝ լավ գաղափարներով: Դուք չեք վախենում կայացնել օրիգինալ որոշումներ, գործել այնպես, ինչպես հուշում է ինտուիցիան՝ ավանդույթներին հետևելու փոխարեն: Շատ գործնական հարցեր հաջողությամբ են լուծվում շնորհիվ ձեր հաստատակամության: Դուք չեք հանձնվում այնտեղ, որտեղ մյուսները նահանջել են: Առավել համառ Խոյերը հնարավորություն կունենան կարիերայում հաջողություն գրանցել: Մեկ անգամ չէ, որ այսօր ձեզ օգտակար կլինի ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու հմտությունը: Երեկոյան ժամերին հնարավոր են ծանոթություններ, որոնք կստանան ռոմանտիկ շարունակություն: Մի վախեցեք նախաձեռնություն ցուցաբերել:

Ցուլ (21.04- 20.05)

Օրը կարող է խնդիրներ բերել և դրանք դժվար թե հաջողվի արագ լուծել: Ուստի, համբերատար եղեք և ոչ մեկի թույլ մի տվեք շտապեցնել ձեզ: Կիսվեք իրենց գաղափարներով միայն հուսալի մարդկանց հետ: Անցանկալի է պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմումները: Հնարավոր են փաստաթղթերի ձևակերպման հետ կապված ուշացումներ: Պահպանեք ձեր հեղինակությունը:Մարդիկ, ում մասին դուք նախկինում բարձր կարծիքի եք եղել, կարող են հիասթափեցնել, հիմարություններ ասել կամ անել: Լրջորեն մտածեք, թե արժե արդյոք շարունակել հարաբերությունները:

Երկվորյակ (21.05-21.06)

Օրը անհանգիստ, հագեցած կլինի և հավանաբար ձեզ դուր կգա: Անընդհատ ինչ-որ բան է տեղի ունենում, ձանձրանալու կամ ինչ-որ տհաճ բաների մտածելու ժամանակ բոլորովին չկա: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մի մարդու հետ, ով կօգնի ձեզ շատ բաների կյանքում նորովի նայել: Կարող եք արագ հավաքվել ուղևորության համար: Կարող եք մի օրում լինել շատ տեղերում:Նոր տպավորությունները կոգևորեն և ոգեշնչեն: Որոշ Երկվորյակներ կհայտնաբերեն իրենց ստեղծագործական ունակությունները, տաղանդը, որոնց մասին նախկինում չեն իմացել։

Խեցգետին (22.06-22.07)

Օրը հաջող կդասավորվի, եթե հույսը դնեք միայն ինքներդ ձեր վրա՝ գոնե առավել կարևոր գործերում: Սխալ կլինի սպասել աջակցության, նույնիսկ եթե նախկինում խոստացել են օգնել: Փորձեք սովորել ուրիշների սխալներից:. Կարող է բարդ կերպով զարգանալ հարաբերությունները գործընկերների հետ, բացառված չեն տարաձայնությունները և վեճերը: Ղեկավարությունը կանգնելու է ձեր կողքին, բայց դա կլինի ոչ միանգամից: Նախ, դուք պետք է հաղթահարեք մի քանի տհաճ պահեր: Աշխատեք չենթարկվել սադրանքներին և առավելագույնս հանգիստ պաշտպանել ձեր տեսակետը:

Առյուծ (23.07-23.08)

Դուք շատ լուրջ եք վերաբերվում ցանկացած գործի, որով զբաղվում եք, և հենց դա էլ օգնում է ձեզ հասնել հաջողության: Կարելի է ավարտին հասցնել այն, ինչ սկսել էիք նախկինում: Արդյունավետ են անցնում գործնական բանակցությունները: Չեն բացառվում երկարատև համագործակցության մասին առաջարկները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Այն խոստանում է շատ դրական հույզեր: Հավանական են հաճելի անակնկալները, անսպասելի նվերները: Հնարավորություն ունեք ուրախացնել մտերիմներին: Հաջող կլինեն փոքր գնումները:

Կույս (24.08-22.09)

Օրը լավ է դասավորվում ։ Դուք կարող եք ելք գտնել աշխատանքային հարցերը արագ լուծելու համար: Կարող եք աջակցություն ստանալ ազդեցիկ մարդկանցից: Արդյունավետ են անցնում գործնական բանակցությունները: Կարող են ի հայտ բոլորովին նոր խնդիրներ: Հավանական են չպլանավորված դրամական ձեռքբերումները, շահավետ գործարքները: Անձնական հարաբերություններում չի բացառվում փոփոխություններ դեպի լավը: Մի երկմտեք և արեք առաջին քայլը, խոստովանեք ձեր զգացմունքների մասին:

Կշեռք (23.09-23.10)

Մի շտապեք և ռիսկի մի դիմեք։ Օրը հաջող կդասավորվի, եթե լուրջ և հետևողական լինեք: Ձեզ մոտ լավ է ստացվում ապագայի պլաններ կազմելը: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Դուք ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները և շրջապատի մտադրությունները: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը: Չի բացառվում, որ մարդիկ, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: Տարաձայնությունները և վեճերը հնարավոր են, բայց դժվար թե դրան երկար ձգձգվեն: Ձեզ հաջողվում է համոզել ուրիշներին ձեր ճշմարտացիությունը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման համար:

Կարիճ (24.10-22.11)

Ավելի լավ է հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։ Այսօր դժվար կլինի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Երբեմն ձեզ սխալ են հասկանում նույնիսկ հին ծանոթները, ում հետ դուք նախկինում միշտ ընդհանուր լեզու եք գտել: Նման պահերին հատկապես կարևոր է զգացմունքները վերահսկողության տակ պահել: Կարևոր է չխառնել գործնական և անձնական շահերը: Ցանկացած թեթևամտության դրսևորում այսօր անցանկալի է: Եթե լուրջ տրամադրվեք, ապա կարող եք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Աղեղնավոր (23.11-21-12)

Հեշտ չէ, բայց պետք է ամեն ինչին իրատեսորեն նայել: Փորձեք զոհ չգնալ ֆանտազիաներին, հատկապես, եթե հարցը վերաբերում է շրջապատի հետ մարդկանց հարաբերություններին ։ Ցանկալին իրականություն համարելով, դուք ինքներդ ձեզ գցում եք ծուղակը: Չի բացառվում անսպասելի կոֆլիկտները աշխատանքում, տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնք նախկինում միշտ ձեր կողմից են եղել: Դժվար է գնահատել սեփական ուժերը։ Գերագնահատելով այն, դուք նախաձեռնում եք մի գործ, որն այս պահին անհնար է հաղթահարել: Ավելի լավ է սպասել ավելի բարենպաստ պահի,որպեսզի ստանաք ցանկալի արդյունքն առանց ավելորդ ջանքերի:

Նյութի աղբյուրը՝ https://astxagushak.com/