Ավելին 13 hours ago - 11:46 12-10-2026

Արտակարգ ազդանշան տված United Airlines-ի ինքնաթիռը փոխել է ուղղությունը և շարժվում է դեպի Կանադա

Flightradar24-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնից Ամստերդամ թռչող United Airlines ավիաընկերության ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի երկնքում աղետի ազդանշան է տվել և ուղղություն վերցրել դեպի Կանադա։

Ինքնաթիռը Վաշինգտոնից Ամստերդամ է մեկնել է կիրակի՝ տեղական ժամանակով ժամը 20:47-ին։ Սակայն Ատլանտյան օվկիանոսի վրայով թռչելիս, ինքնաթիռն ավելի ուշ տվել է Squawk 7700 ազդանշանը՝ նշելով «ընդհանուր արտակարգ իրավիճակ»։

Ինքնաթիռը շրջվել է և ուղևորվում է դեպի Կանադայի Սենթ Ջոնս քաղաքի միջազգային օդանավակայան։