Instagram
latest_news
Ավելին 1 час назад - 22:42 07-11-2026

«Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո

Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո․ «Ոչ մեկի արարքի համար արցունք մի թափեք»։

Դերասանուհի Քրիստինա Եղոյանը շարունակում է ակտիվ լինել սոցիալական ցանցերում։

Այս անգամ նա ինստագրամյան իր էջում հրապարակում է արել՝ անդրադառնալով մարդկանց անազնիվ ու ստոր արարքներին։

Դերասանուհին հորդորել է նման իրավիճակներում չտրվել հույզերին, չվշտանալ ուրիշների քայլերի պատճառով և վստահ լինել, որ յուրաքանչյուրն ի վերջո ստանում է իր արածի դիմաց։

«Ով ինչ անի, իրեն կանի։ Ժողովուրդ, որ ստորություններ են ձեր նկատմամբ անում, անկեղծ եմ ասում՝ ժամանակ անգամ չտրամադրեք, լացեք ստոր մարդկանց ստոր քայլերի համար, որովհետև էդ են իրանք։ Իսկ եթե լուրջ, ամեն մարդ իրա Աստծուց իրանը գտնում ա, նենց որ ոչ մեկի արարքի համար արցունք մի թափեք, մեկ ա՝ կյանքը բումերանգ ա»,- ասել է Քրիստինա Եղոյանը։

Դերասանուհու գրառումը ուշադրություն է գրավել հատկապես անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին։