YouTube
latest_news
Արտաքին 4 часа назад - 19:34 07-11-2026

Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ


Լեհաստանի քաղաքներից մեկում՝ Կրակովի կենտրոնում, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ զոհվել և վիրավորվել է, լրագրողներին հայտնել է տեղական ոստիկանության խոսնակ Հուբերտ Չեպլան։

«Ժամը 15:03-ի սահմաններում Կրակովի կենտրոնում՝ Սլավկովսկա փողոցում, կրակոցներ են տեղի ունեցել։ Կրակոցներ են արձակվել անցնող մեքենայից», – ասել է Չեպլան։

Ոստիկանության խոսնակի խոսքով՝ միջադեպի հետևանքով կան զոհեր և տուժածներ։