TikTok
latest_news
Ներքին 20 часов назад - 17:22 03-11-2026

«Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին

«Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞:

Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին հարց է ուղղել «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:

Արթուր Պողոսյանը պատասխանեց, որ միայն արտահայտության հիման վրա հնարավոր չէ որոշել հանցակազմի առկայությունը՝ առանց հաշվի առնելու դեպքի հանգամանքները։

«Երբ որ քննարկում ենք արարքում հանցակազմի առկայությունը, մենք քննարկում ենք տեղը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը, անձը։ Սրանք վճռորոշ հատկանիշներ են»,– ասաց ՔԿ նախագահը։

Այնուհետև նա նկատեց, որ պատգամավորը, հավանաբար, նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ես չգիտեմ. վարչապետի ելույթն եք, չէ՞, ակնարկում։ Հա՜, ի՞նչ կա ըտեղ։ Իմ կարծիքով՝ չկա։ Ես պաշտոնապես ասում եմ»,– հայտարարեց Պողոսյանը։

Աննա Գրիգորյանն իր հերթին հայտնեց, որ Ա. Մ. սկզբնատառերով քաղաքացին ֆեյսբուքյան գրառմամբ Փաշինյանին և նրա աջակիցներին ուղղել է նույնաբովանդակ արտահայտությունները՝ «սատկացնելու եմ, կզացնելու եմ, չոքացնելու եմ»։ Այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել։

Պատգամավորի պնդմամբ՝ այդ դեպքում Քննչական կոմիտեն հանցակազմ է արձանագրել։

«Հիմա կարո՞ղ եք ինձ բացատրել՝ Ն. Փ. քաղաքացին, երբ այդ նախադասություններն ասում է, ինչպե՞ս է ստացվում, որ դուք հանցակազմ չեք տեսնում, երբ Ա. Մ. քաղաքացին է ասում կամ գրում իր ֆեյսբուքյան էջում, դուք էդտեղ հանցակազմ տեսնում եք»,– հարցրեց Գրիգորյանը։

ՔԿ ղեկավարը կրկնեց, որ քրեաիրավական գնահատականը կախված է ոչ միայն արտահայտությունից, այլև այն հնչեցնելու հանգամանքներից և դրան հաջորդած արձագանքներից։

«Մենք գնահատում ենք անձը, իրադրությունը, ժամանակը, միջավայրը և նաև դրանից բխող արձագանքները, և ըստ այդմ գնահատում ենք՝ այդ արտահայտությունն այդ իրավիճակում, այդ պայմաններում պարունակո՞ւմ է արդյոք Քրեական օրենսգրքով ենթադրյալ արարքի կատարման որևէ հատկանիշ, թե՞ ոչ»,– ասաց նա։

ՔԿ նախագահը նշեց, որ իրավապահների պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նույն արտահայտություններում հանցակազմ չի հայտնաբերվել, և դեպքեր, երբ հանգամանքների գնահատման արդյունքում հակառակ եզրակացության են եկել։

Most Viewed

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են