Instagram
latest_news
Ներքին 23 часа назад - 17:47 25-10-2026

ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր են ստացվում։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձ Սուսաննա Երիցյանը Oragir.News-ին է ներկայացրել օրվա ընթացքում իր արձանագրած խախտումները՝ պնդելով, որ ՔՊ-ական թեկնածուի եղբայրը միջամտել է ընտրական գործընթացին և հանձնարարություններ տվել ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։

Սուսաննա Երիցյանի ահազանգի համաձայն՝ նման միջամտությունը հարցեր է առաջացնում ընտրական գործընթացի անկախության և հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հնարավոր ազդեցության վերաբերյալ։

Մանրամասները` տեսանյութում։ Անահիտ Չալիկյան