YouTube
latest_news
Ներքին 9 часов назад - 11:13 23-10-2026

Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արտաշատի խճուղում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Վարդան Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: