TikTok
latest_news
Ավելին 17 часов назад - 12:20 22-10-2026

Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է

Ֆրանսիայի Լիլ քաղաքում ամերիկյան Apple ընկերության խանութից գողացված iPhone սմարթֆոններն արգելափակվել են։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը։

Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկը տեսանյութ է հրապարակել, որում երևում է գողացված iPhone-ի էկրանին հայտնված հաղորդագրությունը․ «Վերադարձրեք սարքը Լիլի Apple խանութ։ Այս սարքն արգելափակված է և գտնվում է վերահսկողության ներքո։ Տեղական իշխանությունները կտեղեկացվեն»։

Նման պաշտպանական միջոցներ կիրառվում են նաև Samsung, Google Pixel, Xiaomi և Honor ապրանքանիշերի սարքերի նկատմամբ։

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին՝ կրթության ոլորտում առկա խնդիրների դեմ ավագ դպրոցի աշակերտների ցույցերով, ապա աստիճանաբար տարածվել ամբողջ երկրում։ Հետագայում ցուցարարները սկսել են բողոքել նաև վառելիքի գների աճի և բնակչության գնողունակության նվազման դեմ։

Մի շարք քաղաքներում հանրահավաքները դուրս են եկել վերահսկողությունից։

Ցուցարարները սկսել են անկարգություններ ու հրկիզումներ կազմակերպել, ինչպես նաև թալանել խանութները։ Ի պատասխան՝ ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և մահակներ։

Most Viewed

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ