latest_news
Ներքին Տեսանյութ 20 часов назад - 21:40 05-09-2026

Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են

Անահիտ Չալիկյան

Լրագրող


Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին այլընտրանքային տարածք տեղափոխվելու առաջարկ է ներկայացվել, սակայն այն առևտրականների սրտով չէ։

Հարցի շուրջ սոցցանցի իր էջում գրառում է կատարել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Էդգար Բաղդասարյանը՝ հայտնելով, որ շուկայի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում առևտրականների համար շահեկան պայմաններ են ձեռք բերվել։

«Շուկայի ղեկավարության հետ մեր վարած բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել առևտրականների համար շահեկան պայմաններ։ Մեզ համար կարևոր է ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլև աշխատել մինչև դրանց իրական լուծումը։ Իսկ քաղաքապետարանի այն պաշտոնյաներին, որոնք, առևտրականների խոսքով, ասել են՝ «ՔՊ-ն է ասել, որ գանք ձեզ հանենք»՝ փորձելով մարդկանց շրջանում դժգոհություն առաջացնել և պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա, ուզում եմ հստակ ասել․ լավ իմացեք՝ մենք ամուր կանգնած ենք մեր քաղաքացիների կողքին»,- գրել է Բաղդասարյանը։

Oragir.News-ի հետ զրույցում Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության քարտուղարը մանրամասներ է ներկայացրել առաջարկվող տարբերակի և շուկայի ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Գյումրիում բացօթյա առևտրի խնդիրը տարիներ շարունակ քննարկման առարկա է։ Քաղաքային իշխանությունները նախկինում ևս առևտրականներին առաջարկել էին տեղափոխվել այլ շուկաներ կամ հատուկ նախատեսված տարածքներ, սակայն վաճառականների մի մասը դժգոհել էր առաջարկվող պայմաններից՝ պնդելով, որ նոր վայրերում առևտուրը շահավետ չի լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անահիտ Չալիկյան

Most Viewed

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի