latest_news
Ներքին 1 день назад - 20:01 05-09-2026

Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Օրերս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հիմնական դահլիճում, ժամը 19:00-ին, կայացել է Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը, իսկ նույն ժամանակահատվածում թատրոնի տանիքում կազմակերպվել էր երգիչ Էրիկ Կարապետյանի համերգը։

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Ռոմեո և Ջուլիետ» բալետային ներկայացումը կրճատվել է, որպեսզի այն ավելի շուտ ավարտվի և չխանգարի տանիքում ընթացող էստրադային համերգին։

Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ թատրոնի տնօրենի պաշտոնակատար և գեղարվեստական ղեկավար Կարեն Դուրգարյանից, սակայն վերջինիս հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։

Անկախ տնօրինության լռությունից՝ մեր դժգոհող հանդիսատեսին և հանրությանը ցանկանում ենք իրազեկել, թե ով է կայացրել նման որոշում, ինչ հիմքով է կրճատվել դասական ներկայացումը և ինչու է թույլատրվել երկու տարբեր ձևաչափի միջոցառումներ անցկացնել միաժամանակ։

Այս պատմության մեջ հարցերից գլխավորը հետևյալն է. արդյոք «Ռոմեո և Ջուլիետ» բալետի տևողությունը փաստացի կրճատվել է՝ տանիքի համերգին հարմարեցվելու համար, ի՞նչ կոնկրետ հատվածներ են դուրս մնացել բեմադրությունից և ո՞վ է թույլ տվել նույն ժամին կազմակերպել միջոցառումներ, որոնց ժամանակացույցերը կարող էին փոխադարձաբար ազդել միմյանց վրա։

Եթե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և բալետը չի կրճատվել, ապա թատրոնի ղեկավարությունը շատ պարզ հնարավորություն ունի հանրությանը բացատրելու իրավիճակը և հերքելու տարածված լուրերը։ Սակայն մի բան հստակ է՝ բարձր արվեստը չպետք է հարմարեցվի պատահականորեն ավելի բարձր ձայն ունեցող ժամանցային միջոցառմանը։

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սովորական համերգային հարթակ չէ։ Այստեղ ներկայացվում են դասական ստեղծագործություններ, որոնց տևողությունը, կառուցվածքն ու դրամատուրգիան չեն կարող կամայականորեն փոփոխվել՝ հանուն կոմերցիոն շահի։ Հասմիկ Մովսիսյան

Most Viewed

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը