latest_news
Ներքին 5 часов назад - 15:37 05-09-2026

Մեր երկրին էլի է հեղափոխություն պետք․ Նիկոլ Փաշինյան

Հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։ Այս մասին ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եղել են օրեր, երբ ես անիծել եմ այն օրը, երբ ես դարձա վարչապետ․․․

Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ ես 2018 թվականին արդեն վարչապետի պաշտոնում`շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք:

Եվ ես ուզում եմ իմ ելույթը ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։