latest_news
Ներքին 15 часов назад - 19:45 04-07-2026

Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է այն ահազանգերին, ըստ որոնց՝ 25-օրյա վարժական հավաքների կանչված քաղաքացիների նկատմամբ սահմանափակվում է երկրից դուրս գալու հնարավորությունը։

«Ես էլ եմ նման ահազանգեր ստացել։ Անկեղծ ասած՝ հարցը խորությամբ չեմ ուսումնասիրել, ուստի չեմ կարող հստակ ասել, թե ինչ իրավական հիմքով է դա արվում։ Չեմ բացառում, որ վերջին շրջանում օրենսդրական փոփոխություններ են կատարվել կամ իրավական այլ մեկնաբանություն են տալիս՝ նման սահմանափակման հիմք ստեղծելու համար։ Սակայն ես նման կարգավորման չեմ տիրապետում»,- ասաց նա։

Մելիքյանի խոսքով՝ ավելի մտահոգիչ է այն, թե ինչ չափանիշներով են քաղաքացիներին ընդգրկում վարժական հավաքների ցուցակներում։

«Շատ զարմանալի, այսպես ասած, զուգադիպությամբ ստացվում է, որ այդ ցուցակներում հաճախ ընդգրկվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ։ Խնդիրը ոչ այնքան իրավական հիմքն է, որքան այն չափանիշները, որոնցով այդ մարդկանց ընտրում և հրավիրում են հավաքների»,- նշեց իրավապաշտպանը։

Հարցին, թե որ դեպքերում կարող է օրինականորեն սահմանափակվել անձի՝ երկրից դուրս գալու իրավունքը, Մելիքյանը պատասխանեց.

«Առավել տարածված դեպքը քրեական վարույթն է, երբ, օրինակ, որպես խափանման միջոց կիրառվում է բացակայելու արգելքը։ Մնացած դեպքերի վերաբերյալ հստակ պատասխան տալու համար առանձին ուսումնասիրություն է անհրաժեշտ, որը ես չեմ կատարել»։

Մերի Հակոբյան

Most Viewed

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:24 Մհեր Բաղդասարյանը կտրուկ հակադարձել է Սովետը ռոմանտիզացնողներին