latest_news
Ներքին 4 часа назад - 22:30 03-07-2026

Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի, 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Արարատ Միրզոյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանում, որը վերջինս գնել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, ինչպես նաև առանձնատուն՝ Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելիս՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։ Ընդ որում, սա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինաբար փակելու առաջին օրերին էր, և ենթադրվում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ողջ ջանքերը պետք է կենտրոնացներ միջանցքի ապաշրջափակման աշխատանքները համակարգելու ուղղությամբ։ Տարեվերջին Միրզոյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Արարատ Միրզոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 746.797 դրամ և 22 հազար դոլար, տարեվերջին՝ 7 մլն 798 հազար դրամ և 30 հազար դոլար։ Վերջինիս կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 2 մլն 750 հազար դրամ և 37 հազար դոլար, տարեվերջին՝ 1 մլն 200 հազար դրամ, 20 հազար դոլար և 25 հազար եվրո։

2025 թվականի հաշվետու տարում Արարատ Միրզոյանի եկամուտները կազմել են 31 մլն 226.886 դրամ, որից 28 մլն 365.595 դրամն ԱԳՆ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 861.291 դրամը՝ եկամտային հարկի վերադարձը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 24 մլն 714.728 դրամ։

Միրզոյանն իր եկամուտներից 13 մլն 880 հազար դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգմանը, 4 մլն 850 հազար դրամ՝ վարկի մարմանը, 6 մլն 8 հազար դրամ էլ վճարել է ուսման կամ այլ դասընթացների համար։

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանն ու առանձնատունը, որոնց նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2024 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2024 թվականի հոկտեմբերի 5-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Միրզոյանի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2040 դրամ և 96.96 դոլար, տարեվերջին՝ 2 մլն 373.741 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 340 հազար դրամ և 10 հազար դոլար, տարեվերջին՝ 850 հազար դրամ և 10 հազար դոլար։

2025 թվականի հաշվետու տարում Գոհար Աբաջյանի եկամուտները կազմել են 28 մլն 320.538 դրամ, որից 15 մլն 490.182 դրամը՝ Ներդրումների աջակցության կենտրոն հիմնադրամից, 12 մլն 830.356 դրամն էլ՝ «Էնվիդիա Արմենիա» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 73 մլն 640.078 դրամ։

Աբաջյանն իր եկամուտներից 11 մլն 669.350 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Դավիթ Գույումջյան

Most Viewed

18:35 Սրանք թաղում գնալու շնորհք էլ չունեն. մեկը սելֆի է անում, մյուսը` խաղալիքով է գնում. Ղազարյան
17:39 Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման
09:55 Հաղթանակ չի լինի. Զելենսկին հայտարարել է Պուտինին կանգնեցնելու միակ միջոցի մասին
09:34 Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. իրար են բախվել մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. կա զոհ
22:30 Բնակարան, առանձնատուն, մեքենա, 21․6 մլն անկանխիկ, 26․1 մլն կանխիկ, 59․5 մլն եկամուտ․ Արարատ Միրզոյանի և կնոջ ունեցվածքը
15:44 Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենով
13:30 Փաշինյանը ողորմելի երկրի ղեկավարի տպավորություն թողեց
08:28 Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում. Ժողովուրդ
20:00 Փաշինյանը գիտի, որ չի հաղթել․ բռնաճնշումները մատնում են նրան
09:51 Պայթյուն, հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն