Կարճատև հիվանդությունից հետո մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք, որ անցյալ տարի հոկտեմբերին մահացել էր Մարգարյանի որդին՝ 41-ամյա Մխիթար Մարգարյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել հրազենային վնասվածքով։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա ինքնասպանություն էր գործել։