latest_news
Ներքին Տեսանյութ 8 месяцев назад - 23:14 13-10-2025

Bank24.am չլիցենզավորված հարթակը քաղաքացիներին կասկածելի վարկեր է տալիս

Oragir.News-ն ուսումնասիրել է Bank24.am հարթակի գործունեությունը, որը, ինչպես նշվում է կայքում, վարկային առաջարկներ է տրամադրում ՀՀ քաղաքացիներին։ Քանի որ կայքի անվան մեջ օգտագործվում է «bank» բառը, և ներկայացված են վարկային ծառայություններ, մեր թիմը փորձեց պարզել՝ արդյո՞ք այս հարթակը լիցենզավորված է Կենտրոնական բանկի կողմից։

ԿԲ-ից մեր բանավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Bank24.am անունով որևէ ընկերություն կամ հարթակ չեն լիցենզավորել, և այն բանկային գործունեություն իրականացնելու իրավասություն չունի։

Մեր լրագրողները փորձեցին կապ հաստատել կայքում նշված հեռախոսահամարներով՝ հստակեցնելու առաջարկվող վարկերի մանրամասները։ Սակայն գովազներում նշված համարները անհասանելի էին կամ գոյություն չունեին։



Համարներից մեկի տերն էլ նշեց, որ ինքն առհասարակ կապ չունի կայքի հետ և գաղափար չունի, թե ինչու է իր համարը հրապարակված այնտեղ։ Մեր հետաքննության ընթացքում փորձեցինք նաև «կեղծ» տվյալներով դիմել վարկ ստանալու համար՝ պարզելու՝ արդյո՞ք որևէ ձևով հնարավոր է ձևակերպել վարկ։

Արդյունքում մեզ հետ կապ հաստատեցին և հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրին վարկային մի քանի առաջարկ։ Երբ հարցրինք՝ արդյո՞ք այս գործունեությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից և արդյո՞ք ունեն թույլտվություն, կապը միանգամից ընդհատվեց, և կրկնակի զանգերն անպատասխան մնացին։

Հարց է ծագում՝ արդյոք քաղաքացիներին առաջարկվում է վարկ ստանալու պատրվակով անձնական և ֆինանսական տվյալներ տրամադրել՝ հետագայում չարաշահելու համար, ինչն արդեն կարող է իրավական հարթության մեջ զեղծարարության տարրեր պարունակել։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում բանկային գործունեությունն ու դրա սահմանները հստակորեն կարգավորվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքով։

Ըստ օրենքի՝ արգելվում է այն անձանց կողմից «բանկ» բառի կամ դրա ածանցյալների օգտագործումը գովազդներում կամ հրապարակային առաջարկներում, որոնք չունեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան լիցենզիա։

Oragir.News-ը հրավիրում է նաև պատկան մարմինների՝ Կենտրոնական բանկի, Քննչական կոմիտեի, Դատախազության ուշադրությունը, քանի որ հիմնավոր ու լուրջ կասկածներ կան, որ վերոնշյալ կազմակերպությունը խոշոր ֆինանսական զեղծարարություններ է կատարում:

Անի Կեսոյան

Most Viewed

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում