Ղրիմի թերակղզին և Սևաստոպոլ քաղաքը հոսանքազրկվել են։ Պատճառը թերակղզու սահմաններից դուրս տեղի ունեցած վթարն է, հայտնում է «Կրիմէներգոինֆորմը»։
Բնակիչներին կոչ է արվել մինչև էլեկտրամատակարարման վերականգնումը հոսանքից անջատել էլեկտրական սարքերը՝ հնարավոր վնասներից խուսափելու համար։
Էներգետիկները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։