Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցային խմբերը համաձայնության են եկել զարգացնել երկկողմ գյուղատնտեսական առևտուրը, հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Ըստ նախարարության կայքի՝ Չինաստան-ԱՄՆ առևտրային խորհրդի գյուղատնտեսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում նոյեմբերի 23-24-ը։
«Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև հանդիպումների ընթացքում ձեռք բերված կարևոր համաձայնագրերով առաջնորդվելով՝ կողմերը անկեղծ, խորը և կառուցողական կարծիքների փոխանակում են ունեցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են գյուղատնտեսական ապրանքների վերահսկողությունը, Չինաստանի և Միացյալ Նահանգների շուկաներ մուտք գործելը և գյուղատնտեսական առևտուրը», – հաղորդել է Առևտրի նախարարությունը։