Սպորտ 22 ժամ առաջ - 20:54 24-11-2026

ESPN-ը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտների տասնյակը

Հեղինակավոր ESPN պարբերականը Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրից առաջ հրապարակել է մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդների վարկանիշային աղյուսակը։

Կայքի 17 հեղինակներ, խմբագիրներ և փորձագետներ նշել են ներկայումս ուժեղագույն տասը թիմերին, որոնք, իրենց կարծիքով, ամենամեծ շանսերն ունեն նվաճելու գավաթը։

Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ն, որին առաջին տեղում են դասել հարցված 17 փորձագետներից 15-ը։

Մասնագետներն իրենց ընտրությունը հիմնավորել են նրանով, որ Չեմպիոնների լիգայի գործող կրկնակի հաղթողը հաղթել է լիգայի փուլի բոլոր չորս հանդիպումները՝ խփելով 20 գոլ և առավելության հասնելով «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» նկատմամբ։

Այժմ փարիզյան ակումբը հավակնում է երրորդ անընդմեջ տիտղոսին. Մադրիդի «Ռեալից» բացի, դեռևս որևէ թիմի չի հաջողվել երեք անգամ անընդմեջ նվաճել եվրոպական գլխավոր ակումբային գավաթը։

ESPN-ի վարկածով՝ մրցաշարի գլխավոր ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

ՊՍԺ
«Բարսելոնա»
«Արսենալ»
«Ռեալ Մադրիդ»
«Բավարիա»
«Մանչեսթեր Սիթի»
«Լիվերպուլ»,
«Կոմո»
«Ինտեր»
«Ատլետիկո Մադրիդ»

Լավագույն տասնյակից դուրս փորձագետների քվեներին են արժանացել նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ռոման», «Ասթոն Վիլան», Լիսաբոնի «Սպորտինգը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 24-ին և 25-ին։

Armsport

Ամենից շատ դիտված

11:03 Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները որոշել են` ովքեր ունեն 2010 թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. Գևորգ Ստեփանյան
20:23 Գեղարքունիքի մարզում բախվել են «Hyundai»-ն, «Subaru»-ն և «ՎԱԶ 2107»-ը. կան վիրավորներ
19:36 Ամասիայում՝ նախկին ընդդիմադիրն ընդդեմ նախկին ՔՊ-ականի եղբոր, Աշոցքում՝ ՔՊ-ն առանց մրցակիցների
14:55 Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել
20:01 Վանաձորում 55-ամյա վարորդը «Opel Zafira»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի
20:17 Հարված` գյուղական ամբուլատորիաներին ու դեղատներին. ուշացող գումարների պատճառով հիվանդներին դեղ չեն տալիս
21:25 Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
23:29 Թուրք նախարարը «Զանգեզուրի միջանցքը» անվանել է նաև TRIPP
21:43 «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովուրդ» ձևակերպմամբ փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետության գաղափարից
12:30 Տիրադավին պարգևատրեցին, կաթողիկոսի անունը շրջանցեցին. ավագանու անդամը՝ Փաշինյան-Սիոն գործարքի մասին