ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնն աշխատում է Ուկրաինայում պատերազմի կարգավորման նոր առաջարկների վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ մարդասիրական առաքելությունների հաջողությունից հետո կողմ է Ուկրաինայում հրադադարի հասնելու ավելի լայն ջանքերին։
Մելանյա Թրամփը նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ արդեն բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ և հույս ունի, որ մինչև Սուրբ Ծնունդ հնարավոր կլինի համաձայնության հասնել նոր հրադադարի շուրջ։ Նոյեմբերի 5-ին նա Սպիտակ տանը հյուրընկալել էր երկու երկրների ներկայացուցիչներին, որոնք մասնակցել էին Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ժամանակավոր հրադադարի շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը։