Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումից հետո քաղաքացիները հնարավորություն ունեն ծանոթանալու դրա դրույթներին և առաջարկվող փոփոխություններին։ Հանրությունն իսկապե՞ս հետաքրքրված է նոր Սահմանադրությամբ, պատրաստվո՞ւմ է կարդալ այդ տեքստը և ծանո՞թ է գործող Սահմանադրությանը։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու այդ ամենը:
Քաղաքացիներից մեկն ասաց, որ պատրաստվում է կարդալ նոր Սահմանադրության տեքստը, քանի որ այն հետաքրքրում է իրեն և վերաբերում է իր հայրենիքին։ Նա նշեց, որ գործող Սահմանադրությունը չի կարդացել։ «Կարիք կա, որ փոխում են, և միանշանակ կողմ եմ քվեարկելու»,- ասաց քաղաքացին։
Հարցվածներից մեկն էլ դեմ արտահայտվեց Սահմանադրության փոփոխությանը՝ ընդգծելով, որ անընդունելի է համարում թշնամի երկրի կողմից նման պահանջներ ներկայացնելը։ «Ո՞նց կարելի է, որ թշնամի երկիրը՝ իսլամական պետությունը, մեզ պարտադրի Սահմանադրություն փոխել»,- ասաց նա՝ հավելելով, որ դեմ է փոփոխությանը։ Քաղաքացին նաև ցանկություն հայտնեց, որ «հայ ազգը ուշքի գա»։
Մեկ այլ քաղաքացի ևս դեմ արտահայտվեց նոր Սահմանադրության գաղափարին՝ նշելով, որ չի ցանկանում նման փոփոխություն, քանի որ այն հակահայկական է համարում։
Մանրամասները`տեսանյութում: