Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:00 23-11-2026

Չհաջողված նվեր Ալիևին

Իշխանությունների ինքնամոռաց սերը առ Ադրբեջան անթաքույց փուլ է մտել։

Այդ առումով հերթական` բարեբախտաբար չստացված ժեստին ենք ականատես լինում առ Ադրբեջան։

Նախապատմությունը սկսվել է 2023 թվականի ապրիլի 14֊ից, երբ Արամ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ այրեց Ադրբեջանի դրոշը։

Դեպքն այնքան էր զայրացրել Ալիևին, որ ադրբեջանական պատվիրակությունը անմիջապես լքել էր մրցաշարը, իսկ Նիկոլյանի նկատմամբ Ադրբեջանը հայտարարել էր միջազգային հետախուզում։

Եվ ահա հայրենի ՊԵԿ֊ը այս տարվա կեսերին ինչ֊որ չնչին և վիճելի գումարի շրջանակներում դիմում է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել Արամ Նիկոլյանի «Նիկոլյան» ՍՊԸ֊ն։

Հայտնի դիզայները, բարեբախտաբար, այդ ընթացքում կատարում է 1,3 միլիոն դրամի փոխանցում, որի արդյունքում հաղթահարում է սնանկ ճանաչվելու նվազագույն շեմը, և դատարանը մերժում է հայցը։