Արտաքին 11 րոպե առաջ - 10:13 22-11-2026

ՆԱՏՕ-ի պահպանումը Եվրոպայի ճակատագրական սխալն էր. վերլուծաբան

Եվրոպան ճակատագրական սխալ է թույլ տվել՝ պահպանելով ՆԱՏՕ-ն։ Դա դաշինքի անդամներին ստիպել է նոր հակառակորդներ փնտրել՝ իր գոյությունն արդարացնելու համար։

Նման կարծիք է ՏԱՍՍ-ին հայտնել ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հետախուզության նախկին վերլուծաբան Սքոթ Ռիտերը։

«Եվրոպայի ճակատագրական սխալներից մեկը հենց այդ դաշինքը պահպանելն էր։ Եթե անդրադառնանք ամերիկյան պատմությանը, ապա կարող ենք հիշել ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերի՝ 1961 թվականին ամերիկյան ժողովրդին ուղղված հայտնի հրաժեշտի ուղերձը։ Նա ամերիկացիներին նախազգուշացնում էր ռազմարդյունաբերական համալիրի վտանգների մասին։

Նա խոսում էր պաշտպանական արդյունաբերության և Կոնգրեսի միջև արատավոր կապի մասին, որը ստեղծում է ինքնուրույն տնտեսական իրականություն։ Երբ տնտեսությունը կախվածության մեջ է ընկնում պաշտպանական արդյունաբերությունից, պետությունը ստիպված է լինում թշնամիներ փնտրել՝ ռազմական ծախսերն արդարացնելու համար։ Արդյունքում հայտնվում եք մշտական հակամարտության վիճակում՝ կա՛մ պատերազմում եք, կա՛մ պատրաստվում պատերազմի»,- ասել է նա։

Ռիտերի կարծիքով՝ հենց ՆԱՏՕ-ի գոյությունն է պայմանավորում եվրոպական երկրների ագրեսիվ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ։

«Որոշում կայացվեց ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Ուկրաինայի վրա՝ այս ձախողված ռազմական դաշինքի հետագա գոյությունն արդարացնելու համար»,- նշել է Ռիտերը։

Ամենից շատ դիտված

16:22 Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
13:00 Երազա՞նք է, թե՞ խոչընդոտ. Փաշինյանը գաղտնիք բացեց
20:06 2000 կմ՝ հանուն անպատասխան սիրո․ հնդիկ բլոգերի տուն հասած տղամարդուն ծեծելով սպանել են
10:30 Ունեցվածքի խցանում. Տիգրան Ավինյանը 2017-ին մի ավտոտնակ ուներ
17:05 15 հազար դրամ վարձ եմ տալիս էս տնակի համար, պայմաններ չկան, մի ժամ չվառես՝ տունը տեղից կթռնի
18:30 Իրանը ցուցադրել է նոր ստորգետնյա հրթիռային քաղաքը
17:28 «Ուժեղ Հայաստանն» ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա իշխանություններին փակել Գեղասարի դպրոցը. Գառնիկ Դավթյան
11:52 Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են 2 տրոլեյբուս ու 3 ավտոմեքենա. կան վիրավորներ
22:03 ՆԳՆ-ին ուղղված դիմումով պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան․ Արտակ Բեգլարյան
19:23 Վերաքննիչ դատարանը մերժել է ԵՊՀ-ի բողոքը․ Սահակ Մանուկյանը հայտարարել է իր պաշտոնում վերականգնվելու մասին